TotalFootball.am


29.01.19 20:04

Սևադա Արզումանյանը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին


TotalFootball.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների գլխավոր մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին:

Արդեն հրապարակել ենք.

1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքը.

2) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը.

3) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքը.

 

Հերթն «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանինն է:

Գարուն-աշուն ձևաչափի մասին

«Երկու տարբերակներին էլ դրական եմ մոտենում: Կարծում եմ մեզ ձեռնտու է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը: Մենք տեսնում ենք, որ ձմռանը խաղադաշտերի խնդիր ենք ունենում, իսկ գարուն-աշուն ձևաչափով, փաստորեն, մենք ամբողջ ամռան ընթացքում կմասնակցենք առաջնությանը: Այս առումով, ակումբներին ևս ձեռնտու է, քանի որ առաջնությանը պատրաստվելու համար կանցկացնենք ընդամենը 1 ուսումնամարզական հավաք ձմռանը: Իսկ այս դեպքում դա տեղի է ունենում երկու անգամ, որը նույնպես ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում: Նախկին համակարգը՝ գարուն-աշունը, թույլ էր տալիս առաջնության 30-40 տոկոս խաղերն անցկացնելուց հետո մոտենալ եվրագավաթային խաղերին: Այդ դեպքում մենք խաղային պրակտիկայի կամ նմանատիպ խնդիրներ չէինք ունենում:

Թիմը կոմպլեկտավորելու հարցում էլ խնդիրներ չեն լինի, քանի որ ձմռանը թիմը կոմպլեկտավորվում է, այդ նույնն թիմն արդեն որոշակի հատված անցնելուց հետո ներգրավում է եվրոպական խաղերին: Այստեղ մի խնդիր է առաջանում, երբ տարվա վերջին չեմպիոն դարձած թիմը հաջորդ ամռանը խաղալու է եվրագավաթներում, հնարավոր է, որ թիմի կազմը փոփոխվի, բայց եկեք այս հարցին նայենք հետևյալ կերպ. այդ փոփոխություններից հետո թիմը ոչ թե կթուլանա, այլ կարող է և պետք է ուժեղանա: Պետք է ակումբների ղեկավարներն էլ մտածեն, որ չեմպիոն դարձած կամ եվրագավաթային ուղեգրեր նվաճած թիմերը պետք է ավելի ուժեղանան: Իհարկե, ցավալի կլինի, եթե հակառակ պրոցեսը տեղի ունենա: 

Հիմա հայկական ֆուտբոլում շարժ կա՝ ներդրումներն են ավելանում, ակումբներն են ավելանում և կարծում եմ, որ ակումբների ղեկավարներն էլ կհասկանան, որ պետք է եվրոպական խաղերին արժանապատիվ ներկայացնենք հայկական ֆուտբոլը»: 

Լեգիոներների լիմիտի մասին 

 

«Այս թեման կարծում եմ կմոտիվացնի հայ ֆուտբոլիստներին, որ նրանք հոգեբանական, աշխատասիրության, մոտեցումների հարցում փոխվեն և իմանան, որ ի վերջո իրենք են խաղում: Դա էլ եմ դրական համարում: Կարծում եմ, որ պետք է այս քայլին գնալ, բայց ժամանակի ընթացքում ավելի խտացնել լեգիոներների քանակը:

Օրինակ՝ եթե իդեալական տարբերակ համարենք 5 լեգիոները, ապա կարող ենք խնդրի բախվել: Ակումբների ավելանալու միտում կա և այս դեպքում հնարավոր է հայ ֆուտբոլիստների պակաս ունենանք: Այս պահին կարելի է որոշակի սահմանափակում ներդնել: Օրինակ՝ 8 կամ 10 լեգիոներ գրանցել, դրանից ոչ ավել: Եվ այն ակումբները, որոնք ցանկանում են լեգիոներներ ունենալ, կհրավիրեն որակյալ խաղացողների, որոնք կխաղան, այլ ոչ թե կնստեն պահեստայինների նստարանին: Եվ հետագայում՝ 1-2 տարի հետո, ավելի քչացնել այդ թիվը: Կարծում եմ՝ իդեալական կլինի յուրաքանչյուր թիմում 4-5 լեգիոները: Բայց, կրկնում եմ, թվաքականի կտրուկ քչացումը խնդիրներ կառաջացնի ակումբների համար, քանի որ հայ ֆուտբոլիստների մոտ նահանջ է նկատվում և պետք է լեգիոներների սահմանափակումը ներդնել աստիճանաբար»: 

Միհրան Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

 

 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1