TotalFootball.am


30.01.19 19:32

Արթուր Պետրոսյանը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին


TotalFootball.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին:

Արդեն հրապարակել ենք.

1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքը.

2) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը.

3) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքը.

4) «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքը.

5) «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի կարծիքը.

Այսօր տեղեկացրել էինք, որ «Լոռիից» արձագանք չէինք ստացել: Հայտնում ենք, որ «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքը տեխնիկական խնդիրների պատճառով ստացել ենք ուշացումով: 

 

Գարուն-աշուն ձևաչափի մասին

Այդ ձևաչափն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Հայկական ակումբների համար մի կողմից լավ կլինի, քանի որ եվրագավաթներին մասնակցող թիմերը ամռանը կլինեն լավ մարզավիճակում: Հուլիսի սկզբին ակումբներն արդեն 10-12 խաղ անցկացրած կլինեն: 

Պետք է նաև նշել, որ այս տարի մայիսի 30-ին առաջնությունն ավարտվում է, իսկ հավաքականը խաղ ունի հունիսի 10-ին: Հետևաբար՝ ֆուտբոլիստները գնալու են հավաքի: Իսկ հավաքականի խաղից հետո ժամանակ չեն ունենալու հանգստանալու, ինչից հետո սկսում են եվրագավաթային խաղերը: Դրանից հետո էլ՝ նոր առաջնությունը: Ինձ համար տարբերություն չկա, բայց երևի թե մեր նման երկրում նպատակահարմար կլինի գարուն-աշուն ձևաչափը, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցենք եվրագավաթային մրցաշարերում:

Լեգիոներների լիմիտի մասին

«Կարծում եմ՝ լեգիոներների լիմիտը հանգեցնելու է արհեստական մրցակցության: Մրցունակ հայ ֆուտբոլիստները, միևնույնն է, հաղթելու են մրցակցությունում: Իմաստ չեմ գտնում: 

 





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0