TotalFootball.am


31.01.19 13:24

Քննարկումները սրանում են. Գոռ Մալաքյանը ևս կոշտ պատասխան տվեց Խաշմանյանին


Հայկական ֆուտբոլում վերջին օրերին ամենատարածված քննարկման առարկաներից մեկը լեգիոներների լիմիտի հնարավոր ներդրումն է:

Totalfootball.am-ը ներկայացնում է հայկական ակումբների գլխավոր մարզիչների տեսակետներն այդ հարցի շուրջ: Ի պատասխան Աբրահամ Խաշմանյանի հայտարարությանը՝ հայաստանի ազգային հավաքականի ֆուտբլոիստ Էդգար Մալաքյանը արդեն իսկ հայտնել էր իր կարծիքը:

Հետ չի մնացել նաև նրա եղբայրը՝ Գոռ Մալաքյանը.

«Խաշմանյանն ասում է, որ հիմարություն է լեգիոներների լիմիտ մտցնելը: Երբ մարդ ինտելեկտով ցածր է, սեփական շահից և կարծիքից այն կող չի տեսնում և չի լսում մնացածի կարծիքն ու տեսանկյունը, կարծում եմ՝ դա է ճիշտ հիմարությունը:

Ամեն ոք կարող է ասել իր տեսանկյունը, իր կարծիքը այս հարցի շուրջ: Եվ ընդհանուր բանավեճի և կարծիքների փոխանակումի արդյունքում կկայացվի որոշում հանուն մեր ֆուտբոլի զարգացման:

Իհարկե մեզ՝ ֆուտբոլային ասպարեզի մարդկանց, պարզ է, թե որն է իր կողմից ասված. «հիմարություն է լեգիոներների լիմիտ սահմանելը» արտահայտության պատճառը: Փակագծերն այս պահին բացելու իմաստ չեմ տեսնում: Կոչ եմ անում լինել ուշադիր և հարգալից կարծիք ասելիս՝ հետագա անախորժություններից խուսափելու համար»,- Facebook-ում գրել է Գոռ Մալաքյանը:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0