TotalFootball.am


31.01.19 14:52

Աբրահամ Խաշմանյան. «Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այն ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար»


TotalFootball.am-ը վերջին օրերին հրապարակում է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների գլխավոր մարզիչների կարծիքները լեգիոներների լիմիտի և գարուն-աշուն ձևաչափի վերաբերյալ: Երեկ ներկացրացրել էինք «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել: Դրան արձագանքել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանը, Գոռ Մալաքյանը և Էդգար Մանուչարյանը: 

«Արարատի» մամուլի ծառայության հետ զրույցում Աբրահամ Խաշմանյանն անդրադարձել է հայ ֆուտբոլիստների գրառումներին:

 «Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների: Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ մի գրառում:

Խոսել եմ սկզբունքի մասին և հայտնել եմ կարծիք, որն իմ իրավունքն է: Ինձ տեղյակ պահեցին որ ֆուտբոլիստ է պատասխանել իմ կարծիքին: Ասեմ, որ նման քննարկումների ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա, քանի որ ֆուտբոլիստները խոսում են իրենց շահերից ելնելով: Հայաստանում 10 տարի է նույն պատկերն է տիրում, լեգիոներների հետ կապված: Միշտ նույն վիճակն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ, այդ 10 տարիներին չէին խոսում լեգիոներների լիմիտի մասին, իսկ հիմա սկսել են խոսել: Պատասխանը սա է, քանի որ այ ժամանակ խաղում էին, հիմա արդեն դժվարանում են խաղալ, քանի որ իրենց թիմերի կազմում կորցնում են իրենց տեղը և մրցունակ չեն: Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով և նախագահներով՝ ֆեդերացիայի հովանու տակ:

Տեսել եմ, որ Գևորգ Ղազարյանը, նույնպես կարծիք է հայտնել: Ասեմ, որ շատ եմ հարգում Գևորգին, առաջին հերթին որպես մարդ, երկրորդ հերթին շատ եմ գնահատում նրա ծառայությունները մեր ֆուտբոլում: Ինչ վերաբերվում է, թե ով է մտածում հայկական ֆուտբոլի մասին կամ ով է ավելի շատ օգուտ տվել, կասեմ հետևյալը՝ թող դնեն նժարին և համեմատեն մեր ֆուտբոլային գործունեությունը՝ խաղացած տարիներից մինչև մարզչական կարիերա և գնահատական տան: Վերջում, ես չեմ վիրավորել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի ասածը, այլ հայտնել եմ կարծիքս: Եթե որևէ մեկը ցանկանում է անձնավորել, ապա բոլորն էլ գիտեմ իմ կոնտակները: Ի տարբերություն մի քանիսի՝ Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այդ ժամանակը ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:»





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1