TotalFootball.am


01.02.19 23:53

Ամփոփում. կո՞ղմ, թե՞ դեմ. մարզիչները՝ լեգիոներների լիմիտի ու գարուն-աշուն ձևաչափի մասին


TotalFootball.am-ը վերջին օրերին ներկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող բոլոր 9 թիմերի գլխավոր մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին: Առաջին խմբում հանդես եկող ակումբներից՝ «Երևանը» և «Էրեբունին» նոր գլխավոր մարզիչ կունենան, իսկ «Յունիոր Սևանից» պատասխան չկարողացանք ստանալ:

1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաև.

«Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտություն չկա գարուն-աշուն ձևաչափին անցնելու համար»:

«Ցանկացած արհեստական սահմանափակում, որպես կանոն, վնաս է պատճառում գործընթացին: Կարծում եմ՝ կարող է լինել 50/50՝ հայտացուցակում»:

 2) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյան.

«Միանշանակ կողմ եմ գարուն-աշուն ձևաչափին անցնելուն, միանշանակ»:

«Ես կողմ եմ, որ լիմիտ լինի մեր առաջնությունում, բայց պետք չէ շտապել այս հարցում»:

3) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյան.

«Ընդհանուր առմամբ, կողմ եմ գարուն-աշուն համակարգին անցնելուն»:

«Այս գործընթացում կտրուկ որոշումների կարիք չկա: Հետագայում կարծում եմ, որ ճիշտ կլինի «6 արտասահմանցի ֆուտբոլիստ խաղադաշտում և 10` հայտացուցակում» ձևաչափը»:

4) «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյան.

«Կարծում եմ՝ մեզ ձեռնտու կլինի գարուն-աշուն ձևաչափին անցնելը»:

«Այս պահին կարելի է որոշակի սահմանափակում ներդնել: Օրինակ՝ 8 կամ 10 լեգիոներ հայտացուցակում: Հետագայում աստիճանաբար թվաքականը հասցնել 5-ի, բայց շտապել պետք չէ,  քանի որ մենք շատ հայ ֆուտբոլիստներ չունենք»:

5) «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյան.

«Կողմ եմ ձևաչափի փոխմանը»:

«Դժվարանում եմ հստակ պատասխանել այս հարցին, բայց այսպես եմ մտածում․ «Բերեք լեգիոներ, բայց բերեք ուժեղին, այլ ոչ թե միջակին»:

 6) «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյան.

«Ինձ համար տարբերություն չկա, բայց երևի թե մեր նման երկրում նպատակահարմար կլինի գարուն-աշուն ձևաչափը, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցենք եվրագավաթային մրցաշարերում»:

«Կարծում եմ՝ լեգիոներների լիմիտը հանգեցնելու է արհեստական մրցակցության, իմաստ չեմ գտնում»:

7) «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյան.

«Միանշանակ կողմ եմ, որ անցնենք գարուն-աշուն ձևաչափին»: 

«Լեգիոներների լիմիտի գաղափարը հիմարություն է: Դա կարող է լինել այն դեպքում, երբ բոլոր պրոֆեսիոնալ ակումբներն ունենան իրենց ակադեմիաները, դպրոցները և բավականին երկար տարիներ՝  7 , 8 նույնիսկ 10 տարի հետո սահմանափակել լեգիոներների քանակը»:

8) «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան.

«Չեմ կարծում, որ արժե հրաժարվել աշուն-գարուն համակարգից»:

«Այս թեման պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Չի կարելի մի գեղեցիկ օր վերցնել և կտրուկ փոխել ամեն ինչ»:

9) «Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլին.

«Գարուն-աշուն ձևաչափին դեռևս վաղ է և կարող է չիրականացնել այն նպատակները, որի համար այն առաջադրված է»:

«Օտարերկրյա ֆուտբոլիստների թվաքանակի զսպողական քաղաքականությունը կնպաստի հայ ֆուտբոլիստների մրցունակության բարձրացմանը: Այն պետք է կիրառվի հայտացուցակներում: Այս ամենին զուգահեռ պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը»։

Ամփոփում

Գարուն-աշուն ձևաչափին կողմ արտահայտվեցին 9 մարզիչներից 6-ը: Բարձրաձայնվեցին տարատեսակ հարցեր, որոնք կառաջանան կամ կշտկվեն գարուն-աշուն ձևաչափին անցնելու դեպքում: 

Լեգիոներների լիմիտի վերաբերյալ մարզիչների մեծամասնությունը գտնում է, որ պետք չէ շտապել այս խնդրի շուրջ վերջնական որոշում կայացնելու հարցում: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0