TotalFootball.am


11.02.19 16:23

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լոռի»


«Լոռիի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վանաձորյան ակումբը պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:

18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը:  Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: 

Օսիպովը նաեւ Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 23 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0