TotalFootball.am


12.03.19 19:59

Պրոսինեչկի. «Հայաստանի հավաքականի դեմ խաղը հեշտ չի լինելու»


Բոսնիայի և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ԵՎՐՈ 2020-ի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: 

«Յուրաքանչյուր խաղ կարևոր է, բայց ավելի հեշտ կլինի, եթե մենք լավ մեկնարկ վերցնենք: Այդ պատչառով առաջին երկու հանդիպումները շատ կարևոր են, քանի որ մենք խաղում ենք տանը: 

Հայաստանն այն հավաքականը չէ, որ կարող է պայքարել առաջին երկու տեղերի համար, բայց նրանք կփորձեն հակառակն ապացուցել և այս խաղը հեշտ չի լինելու: 

Հունաստանն անհարմար մրցակից է: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն: Մենք լավ հանդես եկանք Ազգերի լիգայում և ես ցանկանում եմ, որ շարունակենք նույն կերպ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում»,- Պրոսինեչկիի խոսքերն է մեջբերել Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0