TotalFootball.am


14.03.19 17:54

Red Eagles. «ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը»


Read Eagles ֆան ակումբը Facebook-յան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը․

«ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ինչ ՀՖՖ-ն գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին՝ պատճառաբանելով, որ հրահանգված է Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։ Ելնելով ստեղծված իրավիճկից՝ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ։»





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0