TotalFootball.am


19.04.19 23:26

Մանուել Նազարեթյան. «Ուզում եմ Մարսելում ստացած փորձս կիրառել Հայաստանի Մ-19 հավաքականում»


Եվրոպայի Մ-19 առաջնությանն ընդառաջ՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է նոր շարք, որում կներկայացնի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին: 

Մարսել քաղաքը Ֆրանսիայի հայաշատ բնակավայրերից է, որտեղ այս պահին բնակվում է մոտ 80 հազար հայ: Այստեղ միշտ էլ եղել են տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Նրանցից մեկը՝ դարպասապահ Մանուել Նազարեթյանն այսօր համալրել է Հայաստանի Մ-19 հավաքականի շարքերը: Մեզ հետ զրույցում Նազարեթյանը պատմել է իր անցած ճանապարհի, հայերենի իմացության և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու մասին. 

-Ի՞նչ կպատմեք Ձեր մասին: 

-Ֆուտբոլային ճանապարհս սկսել եմ Մարսելի «Օլիմպիկում»: Մինչև դարպասապահի դիրքում հայտնվելը մի քանի տարի խաղացել եմ հարձակվողի և պաշտպանի դիրքերում: «Օլիմպիկում» ընդգրվելու միջոցով միջազգային անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Վայելում եմ ֆուտբոլն իմ սիրելի ակումբում: Անցած տարվանից «Օլիմպիկի» Մ-19 թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ: 18 տարեկանս կլրանա հուլիսի 1-ին: Հայաստանի հավաքական ժամանել եմ մեծ պատասխանատվությամբ: Այստեղ ջերմորեն ընդունեցին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու անձնակազմը ամեն կերպ օգնում են: 

-Հայերեն բառեր սերտե՞լ եք: 

-Դաշտում փորձում էի հուշել հայերեն. օրինակ, երբ մարզումային խաղի ժամանակ պաշտպանները գնդակ էին ստանում, նրանց հուշում էի, որ մենակ են: Դեռ առաջին մարզումն էր. ժամանակ կունենամ: Հայերեն նաև բարևում եմ, բարի ախորժակ եմ մաղթում, տղաների որպիսությամբ եմ հետաքրքրվում: 

-Եվրոպայի առաջնությունն ընդունելու է Հայաստանը: Այս մասով ի՞նչ կասեք: 

-Մեծ ոգևորությամբ ենք սպասում խոշոր իրադարձությանը: Ֆրանսիայից ժամանած տղաներով շատ ենք ցանկանում Հայաստանը ներկայացնել այդ մրցաշարում: Դա լուրջ հնարավորություն է բոլորիս համար: Մեր պոտենցիալ մրցակից Ֆրանսիայի հավաքականի մի շարք խաղացողների մասին պատմելու բան ունեմ համերկրացիներիս: Իմ տեղեկությամբ պետք է կիսվեմ հավաքականի հետ: 

-Մարսելի «Օլիմպիկից» Դուք և Թոմ Բանդիկյանը ինչպիսի՞ նորույթ կարող եք բերել հավաքական: 

-Ֆուտբոլային տարբեր մշակույթում մեծանալը նաև տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում: Ուստի, պետք է փորձեմ իմ յուրացրածը փոխանցել հավաքականի մյուս անդամներին, նրանց իմացությամբ էլ ինքս հետաքրքրվեմ, նորը ուսումնասիրեմ: «Օլիմպիկում» փոքրուց սովորեցնում են դժվար պայքարի, երբեք չհանձնվելուն: Ակումբի կարգախոսի և օրհներգի բառերը հիմնվում են հաղթանակի գաղափարի վրա:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0