TotalFootball.am


20.04.19 20:11

Թոմ Բանդիկյան. «Ուրախ եմ, որ այս կարգի մրցաշար է կայանալու Երևանում»


ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Հայաստանի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը: Արդեն ներկայացրել էինք Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահ Մանուել Նազարեթյանի հետ հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Օլիմպիկի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Թոմ Բանդիկյանի հետ, ով նույնպես մասնակցում էր Հայաստանի Մ-19 հավաքականի մարզահավաքին. 

- Ձեր կարիերայում նոր փուլ է սկսվել: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: 

- Կարիերաս սկսել եմ Մարսելի մերձակայքում գտնվող «Սետեմ-լե-Վալոն» ակումբում: Այս ակումբը հայտնի է նրանով, որ կարիերայի մեկնարկում այնտեղ խաղացել է Զինեդին Զիդանը: Հարձակողական ոճի կիսապաշտպան եմ: Այս տարի լրացավ 17-ամյակս: Հիմա Մանուելի հետ ներկայացնում ենք Մարսելի «Օլիմպիկը»: Կարևոր մարտահրավերի համար գտնվում եմ հայրենիքում: Եռօրյա մարզումները շատ լավ անցան: 

-Հավանաբար հասցրեցիք ծանոթանալ ֆրանսիական և հայկական ֆուտբոլի մարզումային տարբերություններին: 

- Այստեղ կարճ փոխանցումներն ու արագաշարժ տեղաշարժերը մեծ տեղ են զբաղեցնում: Մարսելում սովոր ենք բարձրից փոխանցումներով խաղալ, այնտեղ ավելի ուղղահայաց ֆուտբոլ է: Արագորեն կփորձեմ մերվել այս խաղին և ավելի համակողմանի դառնալ: Ձգտելու ենք օրեցօր զարգացնել փոխգործակցությունը: 

- Հաղորդակցվելու առումով, կարծես, առաջընթաց կա: 

- Այո, խաղային դիրքիս վերաբերող բառերը առաջնահերթ են: Օրինակ, պատ խաղարկելիս ասում եմ «ինձ-քեզ»: Նորեկներս պետք է նաև այդ ուղղությամբ աշխատենք: 

- Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք: 

- Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու: Շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցաշար է կայանալու Երևանում: Հայաստանի հավաքականը, հույս ունեմ, իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Բոլորիս հաջողություն եմ մաղթում:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0