TotalFootball.am


21.04.19 21:24

Վարդան Մինասյան. «Հույս ունեմ, որ Բուգուին շուտ կապաքինվի»


«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Վարդան Մինասյանի հարցազրույցը, որի ընթացքում թիմի գլխավոր մարզիչը խոսել է հարձակվող Ժան-Ժակ Բուգուիի վնասվածքի մասին:

1. Ինչպե՞ս կգնահատեք թիմի էմոցիոնալ և հոգեբանական վիճակը բավականին բարդ խաղից հետո, որն ընթացավ եղանակային անբարենպաստ պայմաններում: Պատրա՞ստ է թիմը Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին:

- Նախ մինչև հարցին անցնելը ուզում եմ շնորհավորել բոլորիս Սուրբ Զատիկը, շատ կարևոր տոն է բոլոր քրիստոնյաներիս համար և իմ ամենասիրած տոներից մեկն է:

Ինչ վերաբերվում է հարցին, ասեմ, որ միշտ հաղթանակից հետո թիմը ավելի բարձր տրամադրվածությամբ է հանդես գալիս: Հուսով եմ առաջիկա խաղի ժամանակ ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց բոլոր հնարավորությունները, թարմ ուժերով և նման բարձր տրամադրվածությամբ կգրանցեն դրական արդյունք:

2. Լուիս Օգանան առաջին անգամ հանդես եկավ հիմնական կազմում: Ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլիստի մարզավիճակը: Արդարացրե՞ց Ձեր սպասումները:

- Անկեղծ ասած չէի սպասում, որ երկու գոլի հեղինակ կդառնա, բայց նա շատ լավ ֆուտբոլիստ է և իր աշխատասիրությամբ լավ մարզավիճակ է ձեռք բերել: Միանշանակ կարող եմ ասել, որ Լուիսը խաղում է մոտիվացված և միշտ լավ է մարզվում պարապմունքներին:

3. Մեկ անգամ չէ, որ նշել եք, որ թիմը կայացման փուլում է: Ի՞նչ եք կարծում, փոխվե՞լ է իրավիճակը:

- Կամաց-կամաց ֆուտբոլիստները սկսում են ծանոթանալ թիմի մոտեցումներին և սկզբունքներին: Ուզում եմ նշել, որ բացի խաղային սկզբունքներից, շատ կարևոր դեր ունեն մարզիչ-ֆուտբոլիստ սկզբունքները: Կարծում եմ, որ այս պարագայում թիմում մեծ պրոգրես կա և ֆուտբոլիստները հասցրել են ընտելանալ մեր աշխատելաոճին: Բայց դեռ ժամանակ է պետք լիակատար արդյունքի հասնելու համար, քանի որ տարվա սկզբից թիմի կազմը գրեթե 50%-ով փոխվել է՝ տասնմեկ ֆուտբոլիստ գնացել է թիմից և վեց նոր ֆուտբոլիստ եկել: Սա նշանակում է, որ պրոցեսը շարունակական է: 

4. Երեկ պաշտոնական հայտարարությամբ նշեցինք Ժան-Ժակ Բուգուիի վնասվածքի մասին: Ինչքանո՞վ է սա կորուստ թիմի համար, և արդյո՞ք կարող ենք ասել, որ այս պատահարը համախմբեց թիմին:

- Տեսնելով թիմի ցուցադրածը նախորդ խաղից առաջ և խաղի ընթացքում, կարծում եմ Բուգուիի դեպքը ունեցավ որոշակի ազդեցություն թիմի վրա և, կարելի է ասել նաև համախմբեց ֆուտբոլիստներին: Ցանկացած ֆուտբոլիստի կորուստ մեզ համար շատ ցավալի է: Հույս ունեմ շուտ կապաքինվի և կրկին օգուտ կտա մեր թիմին:

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0