TotalFootball.am


22.04.19 11:17

Ապրիլի 27-ին տեղի կունենա «Բանանց» մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը


«Բանանց» ՖԱ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին տեղի կունենան վերանորոգված «Բանանց» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը: 

«Սիրելի ֆուտբոլասերներ մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա վերանորոգված «Բանանց» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը։ «Բանանցը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում կհյուրընկալի «Արցախին»։ Ձեզ համար ելույթ կունենա սիրված «Նեմրա» խումբը, կլինեն բազում անակնկալներ, արժեքավոր նվերների խաղարկություն և հյուրասիրություն։

Բոլորիդ սիրով սպասում ենք Ջիվանու 2 հասցեում գտնվող «Բանանց» մարզադաշտում։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 099711199 և 060445712 հեռախոսահամարներով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին»,- գրված է հայտարարության մեջ: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0