TotalFootball.am


23.04.19 12:49

Անտոնի Կազարյան. «Տպավորված եմ Հայաստանում մարզումային պայմաններով»


ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Հայաստանի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է «Կաննի» ֆուտբոլիստ Անտոնի Կազարյանի հարցազրույցը: 

-Պատմեք Ձեր մասին և ներկայացրեք առաջին տպավորությունները: 

-Ներկայացնում եմ «Կանն» ակումբը, խաղում եմ պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային առաջին քայլերս արել եմ Մոնակոյի տարածաշրջանում՝ «Կապ դ՛Այ» ակումբում: Պատանեկան տարիներին տեղափոխվել եմ նաև Իտալիա՝ սերիա «Դ»: Փաստաթղթային խնդիրների պատճառով ստիպված վերադարձա Ֆրանսիա: Երջանիկ եմ, որ այսօր Հայաստանի հավաքականում եմ: Մարդիկ բարեհամբույր են և հյուրընկալ: Չէի սպասում, որ այսպիսի պայմաններ կան այստեղ, տպավորված եմ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նախապատրաստվելու բոլոր պայմանները կան: 

-Ձեզ դուր եկա՞վ իտալական ֆուտբոլի ոճն ու նիստուկացը: 

-Այո, խառնվածքով ինչ-որ տեղ նմանեցնում եմ հայկական միջավայրին: Պատվախնդիր խաղը շատ կարևոր է: Բացի այդ, այստեղ էլ ուշադրություն են դարձնում մարտավարության և արագության կողմը: Իտալիայում ընդհանրապես ընդգծվում է մարտավարության հանդեպ մոտեցումը: 45 րոպե կարող են տակտիկայի վրա աշխատել, հետո նոր միայն հայտարարել մարզման մեկնարկը, խենթացնող էր և շատ հետաքրքիր:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից: 

-Մեծ իրադարձություն է Հայաստանի համար: Եվրոպայում հստակորեն կարձանագրվի, որ բարձր մակարդակի ֆուտբոլը եկել է Հայաստան: Հայկական ֆուտբոլը ճանաչում են Հենրիխ Մխիթարյանի և արտերկրում հաջողությամբ հանդես եկող հայ մյուս ֆուտբոլիստների շնորհիվ: Ամռանը բոլորի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Պետք է փորձեմ լավագույնս դրսևորվել թիմում տեղ ունենալու համար, որ հնարավորություն ստանամ Հայաստանը ներկայացնելու մարզական խոշոր ստուգատեսում:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1