TotalFootball.am


10.06.19 20:22

Գևորգ Ղազարյան. «Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու վաղվա խաղին»


Աթենքում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախաղային մամուլի ասուլիսը: Գևորգ Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Ուրախ եմ, որ վերադարձել եմ Աթենք, շատ եմ սիրում այս քաղաքը:

Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու վաղվա խաղին: Գիտենք, որ հույները շատ ուժեղ հավաքական ունեն:

Կարծում եմ շատ շուտ է որակավորման խոսելու մասին: Պետք է ևս մի քանի խաղ անցակացնել, որպեսզի հասկանանք, թե որ թիմը ինչ շանս ունի: Պետք է խաղանք մեր խաղը ու վաստակենք արժանի 3 միավորը:

«Օլիմպիակոսում» 6 ամիս եմ անցկացրել, իմ մյուս հունական թիմում ևս կես տարի եմ խաղացել: Ոչ մեկին ապացուցելու բան չունեմ այստեղ, այստեղից լավ հիշողություններ ունեմ»,- ասել է Գևորգ Ղազարյանը





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0