TotalFootball.am


11.06.19 13:28

Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ


Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասախոսությանը մասնակցելու համար հրավիրում ենք բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:

Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը, ժամը 18:00-ը, համապատասխան հաստատումն ուղարկելով vikagevorgyan@gmail.com հասցեով կամ զանգահարելով ՀՖՖ տեխնիկական տնօրինություն՝ 060 371888 հեռախոսահամարով:

Մասնակիցները պետք է ներկայանան դասախոսության մեկնարկից կես ժամ առաջ տեղում գրանցվելու համար: Խնդրում ենք ներկայանալ պաշտոնական հագուստով:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0