TotalFootball.am


13.06.19 12:50

«Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում


«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։ 2018-19թթ․-ի մրցաշրջանում «Անի-1»-ը դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։ Որակավորման փուլի վիճակահանությունը նշանակվել է հունիսի 21-ին։ Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

 

2001-02թթ․ մրցաշրջանում՝ կանանց ՉԼ գավաթի առաջին խաղարկությունում, Հայաստանը ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտի» գործող գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը։ Առաջիկա մասնակցությունը Հայաստանի համար կդառնա 2-րդը։





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0