TotalFootball.am


16.06.19 20:04

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Փյունիկը» նորեկ ունի


«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 23-ամյա ռուս պաշտպան Անտոն Բելովի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բելովը Մախաչկալայի «Անժիի» սան է և կարիերայի ընթացքում հասցրել է վարձավճարով հանդես գալ «Սոկոլ-2»-ում, «Զենիթ Պենզայում» և «Զորկիում»: Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Անժին»: 

Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է նաև նորեկի հարցազրույցը: 

- Անտոն, ողջունում ենք նոր ակումբում: Կիսվիր տպավորություններով:

- Շնորհակալություն: Ամեն ինչ շատ լավ է: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին: 

- Տեղափոխության մասին ի՞նչ կասես: Կա՞ հանգամանք, որը մեծ ազդեցություն ունեցավ կայացրածդ որոշման վրա: 

- Չեմ թաքցնի, որ գլխավոր պատճառը գլխավոր մարզիչն է: Ալեքսանդր Տարխանովը շատ հայտնի և փորձառու մասնագետ է: Նրա հետ 1 հեռախոսազանգը բավական էր որոշում կայացնելու համար: Ալեքսանդր Տարխանովը շատ հայտնի ֆուտբոլիստների է օգնել դառնալ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք նրանք հիմա կան: Երկրորդ պատճառը եվրագավաթներն են: Նախորդ տարի թիմը եվրագավաթներում մեծ քայլ է կատարել: Հավատում եմ, որ այս տարի մեզ կհաջողվի հաղթահարել նաև մյուս արգելքները: 

- Իսկ Հայաստանի մասին ի՞նչ գիտես: 

- Ես բավականին շատ հայ ընկերներ ունեմ և յուրաքանչյուրն էլ բավականաչափ գունեղ է պատմում Հայաստանի և Երևանի մասին: Նրանք շատ են հպարտանում իրենց հայրենիքով: Այդ ամենից ենթադրելով կարող եմ ասել, որ այստեղ իսկական հայրենասերներ են ապրում: Շատ բան գիտեմ Արարատ լեռան նշանակության մասին: Գիտեմ, որ Երևանը 2800 տարեկանից ավել է: Դա ապշեցնող է: Գիտեմ նաև, որ հայերի մեծամասնությունն ապրում է Հայաստանից դուրս: 

- Իսկ Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կասես: Երբևէ դիտե՞լ ես: 

- Անկեղծ ասած մի քանի խաղ դիտել եմ այն բանից հետո, երբ իմացա, որ կարող եմ հայտնվել այստեղ: Ես հասկացա, որ ֆուտբոլն այստեղ զարգացման փուլում է: Այստես շատ լեգիոներներ են գալիս և առաջնության մակարդակն ամեն տարի ավելի է բարձրանում: Դա նույնպես որոշիչ հանգամանք եղավ ինձ մոտ ընտրություն կատարելիս:

- Թիմի մասին ի՞նչ կասես: Ինչպե՞ս տղաներն ընդունեցին քեզ: 

Թիմը շատ ընկերասեր է: Ես դեռ ծանոթանում եմ նրանց հետ և կարող եմ ասել, որ բավականին հեշտ է ընթանում այդ գործընթացը, ինչի համար շատ շնորհակալ եմ տղաներին: Այստեղ ծանոթ տղաներ էլ կան. Եվգենի Կոբոզևը և Կառլեն Մկրտչյանը: Այնպես որ, ամեն ինչ հիանալի է:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0