TotalFootball.am


19.06.19 20:59

Արագածի նախագահ.«Թիմային առաջիկա նպատակը Բարձրագույն խումբ դուրս գալն է»


Նորաստեղծ «Արագած» ֆուտբոլային ակումբի նախագահ Հակոբ Ֆահրադյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

«- Պարոն Ֆահրադյան, պաշտոնապես հայտարարվել է ակումբի փոխնախագահի պաշտոնում Ռաֆայել Նազարյանի և գլխավոր մարզչի պաշտոնում Վարազդատ Ավետիսյանի նշանակումների մասին. ասեք, թե ինչպե՞ս է կատարվել ընտրությունը:

- Նազարյանը բանիմաց մասնագետ է, լավ մարզիչ: Հեռակա ճանաչելով՝ ցանկացել եմ համագործակցել: Կոնկրետ նպատակներից մեկն է եղել աշխատել իր հետ. նույնը կարող եմ ասել Վարազդատ Ավետիսյանի մասին: Նրանք նվիրված են ֆուտբոլին: Բոլորիս նպատակը հայկական ֆուտբոլի առաջընթացն է: Գիտեմ, որ Նազարյանի և Ավետիսյանի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները կարող են աճ գրանցել: Իրենք այն մարդիկ են, որոնց հետ իրապես ցանկացել եմ աշխատել: Ուրախ եմ, որ համագործակցում ենք և միասին անպայման մեծ հաջողությունների ենք հասնելու:

- ՀՖՖ-ի մոտեցումը ինչպիսի՞նն է:

- Շատ լավ: Դրական ընդունեցին, որ նոր ակումբ է բացվում: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել համագործակցության և միասին հայկական ֆուտբոլի շահին ծառայելու համար:

- Ի՞նչ փուլում են «Արագածի» ընթացիկ աշխատանքները:

- Նախ ասեմ, որ մեր ծրագրերը երկարաժամկետ են. մենք գործով ենք ապացուցելու: Կանենք ամեն ինչ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Անձնակազմը գրեթե ամբողջապես կազմավորված է, թեկնածուներ կան թափուր պաշտոնների համար: Անձնակազմը 80-90 տոկոսով ձևավորված է:

- Կազմի ձևավորման մասին.

- Արդեն հայտարարել ենք 2 ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու մասին: Այդ ուղղությամբ ընթանում են ամենօրյա և ծավալուն աշխատանքներ: Սամվելը և Հայկը լավ համալրումներ են մեզ համար:

Բնականաբար, կունենանք նոր ֆուտբոլիստներ, նաև 8-10 լեգիոներներ: Ներկա դրությամբ մենք չունենք այն ռեսուրսը, որը թույլ կտա արտասահմանից չհրավիրել խաղացող: Ցանկանում ենք հասնել այն մակարդակի, որ հետագայում գլխավոր թիմում խաղան մեր սաները, իսկ լեգիոներների թիվը լինի 1-2: Օրերս նախապես մեր ընտրած լեգիոներները կժամանեն և փորձաշրջան կանցնեն թիմում: Այժմ մեզ հարկավոր են բարձրակարգ լեգիոներներ:

- Ինչպիսի՞ն են «Արագածի» թիմային նպատակները:

- Մեր ամբողջական նպատակը, բնական է, մեր ֆուտբոլի զարգացումն է: Թիմային առաջիկա նպատակը Բարձրագույն խումբ դուրս գալն է, իհարկե «Արագածը» պայքարելու է Առաջին խմբում չեմպիոնության համար: Այդ ամենին զուգահեռ ցանկանում ենք ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի լիովին պատրաստ լինենք Բարձրագույն խմբում: Ցանկանում ենք ներգրավել մեծ թվով երկրպագուներ Արագածոտնի մարզից, ցանկանում ենք աշխուժացնել ֆուտբոլը Աշտարակում և հարակից տարածքներում: Միանգամից ոչինչ չի ստացվում, ժամանակ է հարկավոր, որպեսզի գործարկենք մեր նպատակասլացությունը:

Առաջիկայում շատ նորություններ են սպասվում: Խորհուրդ եմ տալիս ֆուտբոլասերներին հետևել մեր մամուլի ծառայության աշխատանքներին facebook-ի և Instagram-ի միջոցով, քանի որ հաճելի նորություններ են սպասվում:

- Թիմը հանդես է գալու Աշտարակի «Քասախի մարզիկ» ստադիոնում: Փոխադարձ համաձայնություն կա ակումբի և մարզադաշտի ղեկավարության միջև: Ի՞նչ աշխատանքներ են ընթանում:

- Մարզադաշտի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ մեզ վրա ենք վերցրել խոտածածկի պահպանման և վերանորոգման աշխատանքների ծախսերը: Այժմ ծավալուն աշխատանքներ են ընթանում հանդերձարաններում, որպեսզի պատշաճ ներկայանանք առաջնությանը: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ստադիոնի տնօրեն Արմեն Մաթևոսյանին, ով ևս ամեն ինչ անում է մեզ օգնելու և աշխատանքները ծրագրված կատարելու համար:

- Ի՞նչ կասեք Աշտարակ քաղաքի, ընդհանուր Արագածոտնի մարզի ֆուտբոլասեր հանրությանը, ինչպես նաև մեր քիչ, բայց մեծ պոտենցիալով երկրպագուներին:

- Մեր նպատակների իրագործման համար երկրպագուների դերը մեծ է: Ֆուտբոլը հենց երկրպագուների համար է: Հուսով եմ՝ մոտ ժամանակներում կունենանք երկրպագուների մեր բանակը, որը «Արագածին» կաջակցի Առաջին խմբի հենց առաջին խաղից:

Աշտարակում վաղուց կարոտել են ֆուտբոլը և մենք գալիս ենք այդ կարոտը հագեցնելու և միասին ֆուտբոլային մթնոլորտ ստեղծելու համար»,-ասել է Ֆահրադյանը

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1

 

Արարատ

  2

  3

Արարատ-Արմենիա

  1

  3

Ալաշկերտ

  1

  3

Արարատ

  2

  3 

Շիրակ

  2

 2

Բանանց 

  2

  1

Լոռի ՖԱ

  2

 1

Գանձասար-Կապան

  0

 0

Փյունիկ

 0

  0

Երևան