TotalFootball.am


24.06.19 18:45

Ազգային հավաքականի թեկնածու Արամ Քոչարյանը երկարաձգել է պայմանագիրը «Լոռիի» հետ


«Լոռի» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Հայտարարությունը վերաբերում է Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու և «Լոռիի» կիսապաշտպան Արամ Քոչարյանին:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ:

Քոչարյանը «Լոռի» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի պայմանագիրը ստորագրվել է 1+1 ֆորմատով»,- նշված է հայտարարության մեջ:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0