TotalFootball.am


25.06.19 23:37

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Լոռին» հայտարարեց երկու նորեկի մասին


«Լոռիի» պաշտոնական կայքը ներկայացրել է երկու նորեկներին: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է «Լոռին»: 

27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն: 

Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։ 

Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ 

Bem Vindo, Gustavo!»

Ակումբին է միացել նաև Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն-ը: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն համալրել է «Լոռին»: 

26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից: 

Մաթեուսը հանդես է եկել նաեւ իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում: 

Կողմերի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր: 

Bem Vindo, Luiz!»





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0