TotalFootball.am


10.07.19 15:30

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Միխալ Լիստկևիչը կգլխավորի ՀՖՖ Մրցավարական բաժինը


ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է.

«Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը:

1973 թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը:

Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները:

Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: ՀՖՖ Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0