TotalFootball.am


21.07.19 15:33

ԵՎՐՈ 2019. Մեդալի հակառակ կողմը


Հայաստանի Մ 19 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ 2019-ում խփեց ընդամենը 1 գոլ, պարտվեց բոլոր 3 խաղերում՝ յուրաքանչյուրում 4-ական գոլ բաց թողնելով:

Երբ մրցաշարից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը բոլոր հարցազրույցներում վստահ խոսում էր լավ ելույթների, մրցակիցների մակարդակը հաշվի չառնելու և նմանատիպ հարցերի մասին, շատերի՝ նաև ինձ մոտ կարծիք էր ձևավորվել, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչը կամ կտրվել է իրականությունից, կամ էլ չափազանց վստահ է իր և իր ֆուտբոլիստների վրա: Բայց հիմա կարող եմ ասել, որ Արթուր Ոսկանյանն այդ կերպ փորձում էր ուշադրությունը կենտրոնացնել իր վրա, որպեսզի ֆուտբոլիստները հնարավորինս զերծ մնային հավելյալ ճնշվածությունից:

Միևնույնն է, անձամբ իմ կարծիքով՝ թիմի պարտության մեջ առաջինը մեղավոր է մարզիչը, հետո նոր ֆուտբոլիստը, բայց այս դեպքում մի փոքր բացառություն կա: Արթուր Ոսկանյանի ընտրած մարտավարությունը, պաշտպանությունից հարձակում դուրս գալը, գնդակի խաղարկումը, ստանդարտներին պատրաստվելը, ֆուտբոլում հնարավոր երևի թե ամենապարզ ձևերն էին, սակայն նույնիսկ դրանք իրագործելը մեր ֆուտբոլիստների մոտ հաճախ չէր ստացվում: Դրա պատճառը, ինչպես շատ մարզիչներ սիրում են ասել, հոգեբանական կողմն է՝ լարվածություն, ավելորդ շտապողականություն, վախ: Դա բնական է, քանի որ խաղադաշտում այս անգամ անփորձ պատանիներ էին, որոնք միայն հեռուստացույցով էին նման մակարդակի, արագություններով ու որակյալ ֆուտբոլ տեսել:

Արթուր Ոսկանյանն ասուլիսներից մեկի ժամանակ նշեց. «Ես տղաներին ասել եմ, որ նրանցից շատ եմ հավատում իրենց ուժերին»: Եվ իրոք, այդպես ենք մտածում նաև մենք՝ լրագրողներ, երկրպագուներ...

Ամենամեծ խնդիրն հենց այստեղ է: Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի այս հավաքականների մակարդակն իսկապես բարձր էր, բայց մենք կարող էինք և պարտավոր էինք բոլոր խաղերում նվազագույնը մի քանի ռեալ գոլային պահ ստեղծել և մեկական գոլ խփել: Ինչ՞ի հաշվին: Ներքին վստահության: Ոչ թե մակարդակի, ուժեղ ֆուտբոլիստների, մրցավարի կամ բախտի այլ հենց վստահության: Բոլոր երեք խաղերում էլ հստակ երևացին դրվագներ, որտեղ մեզ գոլից բաժանեց ֆուտբոլիստների ինքնավստահության բացակայությունը: Գնդակը կորցնելու վախից դրդված կամ գրոհի հետագա շարունակության միայն ռիսկային տարբերակ ունենալու դեպքում հետ փոխանցում կատարելը: 

 Կարծում եմ, ավելի ճիշտ հույս ունեմ, որ այս մրցաշարը կօգնի մեր ֆուտբոլիստներին վերանայելու իրենց վերաբերմունքը գործին՝ ավելի մեծ վստահությամբ: Հիմնը երգելը, երկրպագուներին ու լրագրողներին չանտեսելը, իհարկե գնահատվեց, բայց..

На изображении может находиться: 22 человека

Երբեք չմտածեք, որ դա անում եք ուրիշների համար: Դրանք պետք է անեք առաջինը ձեզ համար: Կարդացեք, սովորեք, աշխատեք ձեզ վրա: Դուք եք կերտում ձեր ապագան: Եթե նույնիսկ ինչ-որ մի բանի պակաս ունեք, կենտրոնացեք ոչ թե դրա վրա, այլ այն բանի, որ ամբողջ աշխարհում հազարավոր, նույնիսկ միլիոնավոր երեխաներ նույնիսկ խաղակոշիկ կամ կանաչ ու հարթ տարածք չունեն ֆուտբոլ խաղալու համար: Իսկ դրա համեմատ ձեր ունեցած պայմանները, մեղմ ասած, նախանձելի են:

Ձեզնից պահանջվում է միայն ցանկություն, վստահություն և պատասխանատվություն: 

Մարզիչների մասին

Լինեմ անկեղծ, նշանակման պահից մինչև ԵՎՐՈ-ի մեկնարկը բազմիցս ասել եմ, որ Արթուր Ոսկանյանն այն մարզիչը չէր, որը պետք է այսպիսի մրցաշարում առաջնորդեր մեր հավաքականին: Բայց հիմա, կարծում եմ՝ պետք է թույլ տալ Արթուր Ոսկանյանին շարունակել աշխատանքը այս ֆուտբոլիստների հետ, եթե իհարկե նա այդպիսի ցանկություն ունի: Այս մրցաշարում ցուցադրած ելույթները կարելի է և պետք է օգտագործել հետագա առաջընթացի համար: 

Նա այն քիչ մարզիչներից մեկն էր, որն իսկապես գնահատեց երկրպագուներին ու լրագրողներին: 

 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0