TotalFootball.am


10.08.19 15:21

Բրիտանացի լրագրող. ««Փյունիկը» լավ տեսք ուներ «Վուլվզի» դեմ խաղում, սակայն երևաց մակարդակների տարբերությունը»


Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» 0:4 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»: 

Խաղին ներկա էր նաև BirminghamMail կայքի լրագրող Ալեքս Դիքենը, որը TotalFootball-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով և խոսել պատասխան հանդիպման մասի: 

««Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Փյունիկին» առաջին խաղում և ես նույն սցենարն եմ տեսնում նաև պատասխան հանդիպման ժամանակ: Կարծում եմ՝ «Վուլվզը» Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի ամենավառ թիմերից մեկն է: Նրանք կարող են շատ առաջ գնալ այս մրցաշարում: 

Ռուի Պատրիսիուն, Ժոաու Մոուտինյուն, Ռաուլ Խիմենեսը. նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք բարձր մակարդակի խաղերում հանդես գալու մեծ փորձ ունեն: 

«Փյունիկը» լավ տեսք ուներ առաջին խաղում, սակայն  ամեն անգամ, երբ «Վուլվզը» գրոհում էր, երևում էր թիմերի խաղամակարդակների տարբերությունը: 

Հետաքրքրիր կլինի տեսնել, թե ինչպես կխաղա «Փյունիկը» պատասխան հանդիպմանը: Եթե նրանք ամբողջ ուժով առաջ շարժվեն, ապա կարող են նորից ջախջախիչ պարտություն կրել: 

Կարծում եմ՝ Նունու Էշպիրիտու Սանտուն հանգստանալու հնարավորություն կտա թիմի առաջատար խաղացողներին: Այս շաբաթ մեկնարկում է Պրեմիեր լիգան, բացի այդ «Վուլվերհեմփթոնն» առաջիկայում մրցելու է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տորինոյի» հետ»,- ասել է Դիքենը: 

Միհրան Ալեքսանյան

 





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0