TotalFootball.am


16.08.19 11:28

«Արարատ-Արմենիա»-«Դուդելանժ». hայտնի է խաղի օրը, ժամը և տոմսերի արժեքը


«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը տեղեկություն է հրապարակել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպման վերաբերյալ: 

«Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում մրցելու ենք Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆ91 Դյուդելանժ» թիմի հետ:

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Գործելու է տոմսերի վաճառք:

Ստորև ներկայացնում ենք տոմսերի գներն ըստ տրիբունաների՝

Արևմտյան - 2000 դրամ

Արևելյան - 1000 դրամ

Հյուսիսային, Հարավային - 500 դրամ

Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթվանից, որի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ: 

Մեր հայրենակիցների աջակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հավատում ենք, որ միասին կարող ենք»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0