Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրեն, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։
Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում»,- գրված է հայտարարությունում։