TotalFootball.am


21.08.19 03:27

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Ալաշկերտը» նոր հարձակվող ունի


«Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: 2015-2018 թթ. 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ:

«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է «Ալաշկերտի» նորեկը:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0