TotalFootball.am


22.08.19 21:29

Վարդան Մինասյան. «Դժվար խաղ ստացվեց և՛ մեր, և՛ մրցակի համար»


Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժի» դեմ առաջին խաղից հետո () «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է տպավորություններով:

«Դժվար խաղ ստացվեց և՛ մեր, և՛ մրցակի համար: Այսօր ինձ գոհացրեց թիմի բնավարությունը, որը ցուցադրեցինք վերջին 15 րոպեներին:

Ես ասել էի, որ «Դյուդելանժը» գրեթե նույն ոճով է խաղում, ինչ «Սաբուրթալոն», սակայն այստեղ ավելի լավ էր թիմային խաղը: Մենք ուսումնասիրել էինք մեր մրցակցին: Սպասում էինք, որ ավելի ուժային ֆուտբոլ կդավանեն:

Մենք այսօր ֆիզիկապես չենք զիջել մրցակցին: Միայն Դամչևսկիի մոտ զգացվեց, բայց դա բնական է, քանի որ նա երկար ժամանակ չէր խաղացել»,- ասել է Վարդան Մինասյանը: 





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0