TotalFootball.am


23.08.19 17:29

Փոփոխություններ Բարձրագույն խմբի առաջնութան խաղացանկում


ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում: 

Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» խաղը վերանշանակվել է օգոստոսի 25-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 19։00-ին։

Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլում ելույթները շարունակելու նկատառումով՝ հետաձգվել է խաղացանկով նախապես օգոստոսի 30-ին նշանակված «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպումը (5-րդ տուր)։

Գերծանրաբեռնված օրակարգում մասնակիորեն վնասվել է «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը, ուստի Եվրո-2020-ի՝ սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք հանդիպումներին նախապատրաստվելու նկատառումով 5-րդ տուրի «Փյունիկ»-«Երևան» խաղը տեղափոխվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, կմեկնարկի ժամը 18։00-ին։





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0