TotalFootball.am


07.09.19 22:33

Մանչինին անդրադարձել է Բոնուչիի և Կարապետյանի միջև տեղի ունեցած դրվագին


Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անդրադարձել է Հայաստանի դեմ խաղում մեր ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի և իտալացիների ավագ Լեոնարդո Բոնուչիի միջև տեղի ունեցած դրվագին: 

«Չեմ խոսել Բոնուչիի հետ և ժամանակ էլ չի եղել այդ դրվագը վերլուծելու ապա, որովհետև ես ավելի կարևոր գործեր ունեի: 

Չգիտեմ՝ կա՞ր խախտում, թե՞ ոչ: Եթե նա արել է այն, ինչ չպետք է աներ, ապա միայն կարող եմ ասել, որ նա պետք է ավելի ուշադիր լիներ, որովհետև համարվում է թիմի ավագը: Անկեղծ ասած կցանկանայի, որ թիմերը շարունակեին խաղալ 11-ը 11-ի դեմ: Այդ դեպքում մենք ավելի շատ տարածություն կունենայինք, քանի որ Հայաստանը չէր սեղմվի դարպասին»,- Մանչինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն:  





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0