TotalFootball.am


10.09.19 00:15

Ռոման Նագուչևը՝ հայ երկրպագուների արձագանքների և Մխիթարյանի մասին


Ռուս հայտնի մեկնաբան Ռոման Նագուչևը հաճելիորեն զարմացած է հայ երկրպագուների արձագանքից: 

Նագուչևը մեկնաբանում էր ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը, որտեղ մեր ընտրանին 4:2 հաշվով հաղթանակ տոնեց: Խաղից հետո համացանցում հայ երկրպագուները հիացած էին Նագուչևի էմոցիոնալ մեկնաբանությամբ: 

TF-ի հետ զրույցում Ռոման Նագուչևը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին և խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին: 

«Շնորհակալ եմ: Շատ հաճելի է: Հայաստանի հավաքականի մասին եթերում խոսել եմ մեկուկես ժամ: Ինչ վերաբերվում է Հենրիխի հեռանկարին, ապա ինչպես միշտ...

Մեծագույն տաղանդ, որը, ցավոք, կորում է մեծ ակումբներում: Ոչ մի տեղ առաջատար չէ: Միայն հավաքականում, այն էլ երբեմն»,- ասել է Նագուչևը: 

Ռոման Նագուչևի մեկնաբանությամբ Հայաստանի հավաքականի հաղթական խաղի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0