TotalFootball.am


10.09.19 14:23

Մխիթարյան. ««Ռոմայի» մասին զրուցել եմ Ֆլորենցիի և Ջեկոյի հետ»


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ առաջին ասուլիսն է տվել: 

- Ազգային հավաքականի խաղերի ժամանակ դու հանդիպել ես քո նոր թիմակիցներին: Արդյոք զրուցե՞լ ես նրանց հետ: 

- Իտալիայի հետ խաղին ես զրուցել եմ Ֆլորենցիի հետ: Մենք խոսել ենք խաղի և «Ռոմայի» մասին: Ես զրուցել եմ նաև Էդին Ջեկոյի հետ: Հիմա ազգային հավաքականի խաղերն ավարտվել են և պետք է կենտրոնանանք ակումբային խաղերի վրա: 

- Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջաններում դու այդքան էլ շատ գոլեր չես խփել: Ի՞նչն է պատճառը: 

- Հայաստանի հավաքականի կազմում ես խաղում եմ ենթահարձակվողի դիրքում, որտեղ ավելի շատ տարածություններ եմ ստանում և կարող եմ եզրափակել գրոհները: «Արսենալում» և ՄՅՈւ-ում մի փոքր հետ քաշված էի խաղում՝ կիսապաշտպանության և հարձակման մեջտեղում: Իմ նպատակն է որքան հնարավոր է շատ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0