TotalFootball.am


17.09.19 18:15

Բարձրագույն խումբ․ «Ալաշկերտն» ու «Լոռին» հաղթանակներ տարան


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց 7-րդ տուրը։ Կայացան «Լոռի» - «Ուրարտու» և «Ալաշկերտ» - «Երևան» հանդիպումները։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում ուժեղ գտնվեցին դաշտի տերերը՝ հաղթանակ տանելով 2։1 հաշվով։ Ընդ որում՝ այն կամային հաղթանակ ստացվեց։ Եվգենի Կոբզարի գոլին «Լոռին» պատասխանեց Զաերկոյի ու Աուզմենդիի գոլերով։ 

«Ալաշկերտն» իր հերթին մրցեց «Երևանի» հետ։ Նոր մարզչի օրոք Հայաստանի ներկայիս գավաթակիրը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով 5։1 հաշվով։ «Ալաշկերտից» դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, մեկական անգամ աչքի են ընկել Մարմենտինին, Մանասյանն ու Սարգիս Շահինյանը, իսկ «Երևանից» հեղինակության գոլը խփեց Իսաևը։ 

Այս հանդիպումներից հետո «Լոռին» վաստակեց 13 միավոր ու 3-րդ հորիզոնականում է, իսկ «Ալաշկերտը» 10 միավորով 4-րդ տեղում է։





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0