TotalFootball.am

19.09.19 16:33

Վահագն Այվազյանի հրաժեշտի նամակը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում տեղադրել է թիմի նախկին ֆուտբոլիստ Վահագն Այվազյանի հրաժեշտի նամակը։ Հիշեցնենք, որ Այվազյանը վերջերս տեղափոխվեց Օմանը ներկայացնող «Ալ-Նասր» ակումբ։
«Սիրելի՛ երկրպագուներ, եկավ այն պահը, երբ պետք է փոխեմ ակումբային գրանցումս. այս 7 տարիների ընթացքում ես հասցրեցի թիմի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները Հայաստանում: Հպարտ եմ, որ եղել եմ այս հրաշալի թիմի մի մասնիկը, շնորհակալ եմ ակումբին կարիերայիս ամենահիշարժան պահերն ապրելու համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին, ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանին և ակումբի ողջ անձնակազմին միշտ իմ կողքին լինելու և ինձ աջակցելու համար:
Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, ում հետ աշխատել եմ այս ողջ ընթացքում, նրանց շնորհիվ միշտ շարժվել եմ առաջ: Շնորհակալ եմ Իլշատ Ֆայզուլինին՝ իր ամբողջ թիմով, երախտապարտ եմ բոլոր թիմակիցներիս, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել և վստահ եմ որ մեծ հաղթանակները դեռ առջևում են:
Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր բոլոր երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին և՛ հաղթանակների, և՛ պարտությունների ժամանակ:
Շնորհակալ եմ բոլոր բոլորին, հպարտ եմ որ եղել եմ «Բանանցի» ապա նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստ: Եվ վերջում՝ ի սրտե «Առա՛ջ «Ուրարտու»», - նշված է նամակի մեջ։

  Լրահոս

Հայաստան

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0