TotalFootball.am

06.11.19 20:09

Վարդան Մինասյան․ «Բացի «Փյունիկից», բոլոր թիմերը մեր դեմ խաղում են խորը պաշտպանությունից»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է իր տպավորություններով «Լոռիի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիից հետո։
«Հանդիպման հաշիվն արտացոլում էր այն ամենը, ինչ կատարվում էր դաշտում։ Մենք էլ գոլային պահեր ունեինք, մրցակիցը՝ նույնպես։ Ոչ-ոքի արդյունքն իրական էր։
Մենք ամեն ինչ ճիշտ էինք անում մինչև տուգանային հրապարակը։ Այնտեղ պետք է անհատական խաղ, բայց դա մեր մոտ չի ստացվում։ Դա էր պակասում մեզ՝ վերջին փոխանցում, վերջին հարված։
Այս տարի թիմերն այլ կերպ են խաղում մեր դեմ։ Այսպես կասեմ՝ բացի «Փյունիկից», մնացած բոլոր թիմերը մեր դեմ խաղում են խորը պաշտպանությունից։ Դա Անտոն Կոբիալկոյի խաղը չէ։ Նա նախորդ տարի մեծ հաշվով փոխարինման էր դուրս գալիս, երբ ազատ տարածություններ էին ստեղծվում։ Հիմա մեր մոտ բացակայում է ոչ ստանդարտ մտածելակերպը։
Ձմռանն անպայման փոփոխություններ լինելու են։ Որոշ ֆուտբոլիստների հրաժեշտ կտանք ու կունենանք նոր խաղացողներ», - հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վարդան Մինասյանը։ 

  Լրահոս

Հայաստան

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0