TotalFootball.am

08.11.19 20:59

Վարդան Բիչախչյան․ «Պատրաստ չէինք «Փյունիկի» ագրեսիվ ճնշմանը»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անդրադարձել է «Փյունիկից» (0:1) կրած պարտությանը։
«Առաջին 10 րոպեներին Փյունիկը բավականին ագրեսիվ ճնշում էր գործադրել, մենք դրան պատրաստ չէինք, մեր արձագանքը մի փոքր ուշացավ, բայց հետո կարողացանք հունի մեջ ընկնել։ Ամբողջ խաղն անցավ պայքարով։ Եթե չեմ սխալվում, մեկ հարվածի հնարավորություն տվեցինք մրցակցին, որն ավարտվեց գոլով։
11-մետրանոցի պահ ունեինք, բայց չկարողացանք իրացնել, ևս մի քանի հնարավորություններ եղան, բայց դանդաղկոտություն էինք ցուցաբերում, ու «Փյունիկի» ֆուտբոլիստները հասցնում էին։ 
Ցավալի պարտություն կրեցինք, իսկ «Փյունիկին» շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ», - ասել է Բիչախչյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

  Լրահոս

Հայաստան

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0