TotalFootball.am


09.11.19 13:23

News.am. Մանրամասներ ՀՖՖ Գործկոմի նիստից․ Մխիթարյանի մայրն ամոթանք է տվել


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը խախտվել է։ Արթուր Վանեցյանն էլ հակադարձել է, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել։ Խնդիրն այն է, որ ՀՖՖ նախկին կանոնադրությամբ է մարզչին գործկոմը նշանակում, իսկ հունիսին ընդունված նոր կանոնադրությամբ՝ նշանակողը ՀՖՖ նախագահն է։
Ու երբ Վանեցյանը պարզաբանել է, որ նշանակման պահին կանոնադրությունը պետռեգիստրում դեռեւս հաստատված չի եղել, այլ հաջորդող օրն է հաստատվել, աղաղակողներն ընկրկել են։ Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորներին նախատել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը՝ ամոթանք տալով պարզ հարցն այդպես քաղաքականացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «հարձակվողները» արձագանքել են, թե չեն ուզում` լարվածություն ստեղծվի: Հակոբ Սիմիդյանն ասել է՝ պարզապես լավ կլիներ նախապես տեղյակ լինեինք: Վանեցյանն է հակադարձել՝ տեղեկանալ ու մարդկային շփում էիք ուզում, կարող էիք գալ կամ զանգել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանը խրատական խոսք է ասել: Թեժ մթնոլորտը, ի վերջո, պարպվել է, երբ Վանեցյանն առաջարկել է կողմ քվեարկել Խաշմանյանին, ու, ըստ էության, դատարկ տեղը փոթորկվողները մի մարդու պես կողմ են քվեարկել:
Ալեն Սիմոնյանը, որը Գործկոմի նիստում լռել է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել Է. «Արտառոց ոչինչ չի եղել»: Գործկոմի մյուս ներկայացուցիչ, դատավոր Արթուր Օհանյանն ասել է. «Տեխնիկական թյուրիմացություն է ընդամենը եղել, աշխատանքային հարաբերություն է»: Սուրեն Աբրահամյանն ամփոփել է. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր, շահագրգիռ, բովանդակային քննարկում եղավ, ընգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը»: Իսկ լրագրողներին այս ամենը բացատրելու գործառույթն իր վրա է վերցրել Վանեցյանը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը խախտվել է։ Արթուր Վանեցյանն էլ հակադարձել է, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել։ Խնդիրն այն է, որ ՀՖՖ նախկին կանոնադրությամբ է մարզչին գործկոմը նշանակում, իսկ հունիսին ընդունված նոր կանոնադրությամբ՝ նշանակողը ՀՖՖ նախագահն է։

Ու երբ Վանեցյանը պարզաբանել է, որ նշանակման պահին կանոնադրությունը պետռեգիստրում դեռեւս հաստատված չի եղել, այլ հաջորդող օրն է հաստատվել, աղաղակողներն ընկրկել են։ Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորներին նախատել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը՝ ամոթանք տալով պարզ հարցն այդպես քաղաքականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «հարձակվողները» արձագանքել են, թե չեն ուզում` լարվածություն ստեղծվի: Հակոբ Սիմիդյանն ասել է՝ պարզապես լավ կլիներ նախապես տեղյակ լինեինք: Վանեցյանն է հակադարձել՝ տեղեկանալ ու մարդկային շփում էիք ուզում, կարող էիք գալ կամ զանգել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանը խրատական խոսք է ասել: Թեժ մթնոլորտը, ի վերջո, պարպվել է, երբ Վանեցյանն առաջարկել է կողմ քվեարկել Խաշմանյանին, ու, ըստ էության, դատարկ տեղը փոթորկվողները մի մարդու պես կողմ են քվեարկել:

Ալեն Սիմոնյանը, որը Գործկոմի նիստում լռել է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել Է. «Արտառոց ոչինչ չի եղել»: Գործկոմի մյուս ներկայացուցիչ, դատավոր Արթուր Օհանյանն ասել է. «Տեխնիկական թյուրիմացություն է ընդամենը եղել, աշխատանքային հարաբերություն է»: Սուրեն Աբրահամյանն ամփոփել է. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր, շահագրգիռ, բովանդակային քննարկում եղավ, ընգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը»: Իսկ լրագրողներին այս ամենը բացատրելու գործառույթն իր վրա է վերցրել Վանեցյանը։





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0