TotalFootball.am


09.11.19 22:02

Էրիկ Վարդանյան. «Ցանկանում եմ մինչև մրցաշրջանի ավարտը 10 գոլ խփել»


Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որը վերջերս տեղափոխվել էր «Սոչի», խոսել է նոր թիմի և նպատակների մասին: 

«Ես 5 տարի անցկացրել է «Բարսելոնայի» դպրոցում, իսկ վերջին շրջանում խաղացել եմ «Փյունիկում»: Կարիերաս շարունակելու տարբերակներ կային: Ամռանը, օրինակ՝ ժամանել էի «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր կնքելու, սակայն արդյունքում չհաջողվեց պայմանավորվել: 

Ցավոք, վերջերս խաղերից մեկում սխալ թույլ տվեցի մրցավարի հանդեպ, որի համար որակազրկվեցի 6 ամսով: Շատ եմ ցավում արարքիս համար: Այլևս նման բան չի կրկնվի: Հուսով եմ՝ որակազրկման ժամկետը կկրճատվի, որպեսզի գարնանն առաջին իսկ տուրերից կարողանամ խաղալ «Սոչիում»: Ինձ շատ է դուր գալիս թիմը, քաղաքը: Ուզում եմ մինչև մրցաշրջանի ավարտը 10 գոլ խփել»,- Վարդանյանի խոսքն է մեջբերել Спорт-Экспресс-ը: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0