TotalFootball.am


11.11.19 15:53

[ՎԻԴԵՈ] Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը


Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։

 

Այսօր՝ ժամը 17։30-ին, հավաքականը կանցկացնի առաջին՝ վերականգնողական մարզումը»,- գրված է հայտարարությունում։

 

 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0