TotalFootball.am

11.11.19 21:28

[ԱՂԲՅՈՒՐ] Մխիթարյանը կարող է Հայաստանի հավաքականին միանալ Իտալիայում

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավեր է ուղակել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Խաշմանյանը զանգահարել է նրան, որպեսզի իմանա նրա վիճակի մասին։ Մխիթարյանը խոստովանել է նրան, որ պատրաստ է նույնիսկ մեկ ոտքով խաղալու հավաքականի կազմում, բայց քանզի վերականգնումը դեռևս չի ավարտվել, իսկ նա 42 օր բաց է թողել վնասվածքի պատճառով, թիմն ու ակումբը համատեղ որոշում են կայացրել, որ ֆուտբոլիստը չժամանի Երևան։
Ավելի վաղ Մխիթարյանը մարզվում էր անհատական ծրագրով, սակայն արդեն վաղը նա կկարողանա մարզվել ընդհանուր խմբի հետ՝ այն խաղացողների, որոնք հավաքականներ չեն հրավիրվել։
Փոխարենը՝ կա հավանականություն, որ Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին Պալերմոյում, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Իտալիա - Հայաստան հանդիպումը։

  Լրահոս

Հայաստան

Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0