TotalFootball.am


16.11.19 15:17

Ընկերական խաղեր․ «Շիրակն» ու «Նոան» ջախջախիչ հաղթանակներ տարան, «Ալաշկերտը» պարտվեց առաջին խմբի թիմին


Մինչ հավաքականները հանդիպումներ են անցկացնում, հայկական որոշ ակումբներ օգտվեցին առիթից և այսօր ընկերական հանդիպումներ անցկացրեցին։

«Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր Առաջին խումբը ներկայացնող «Սևանին» ու հաղթեց խոշոր՝ 5։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել Ժիրայր Մարգարյանը, Արտեմ Գևորկյանը, Արման Ասլանյանը, Էդգար Մալաքյանը և Մուսա Փոլ Բակայոկոն։

«Նոան» ևս ջախջախիչ հաղթանակ տարավ։ Երևանյան ակումբը 3։0 հաշվով առավելության հասավ «Արագածի» նկատմամբ։ 

Իսկ «Ալաշկերտը» 1։2 հաշվով պարտվեց Առաջին խումբը ներկայացնող «Վանին»։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0