TotalFootball.am

17.11.19 22:19

Աբրահամ Խաշմանյան․ «Հավաքականը պետք է ունենա երկրորդ խաղային սխեման»

«Երկու օր ենք ունեցել վերականգնման համար ու կարող եմ ասել, որ բավականին պատրաստ ենք, ինչը կերևա խաղի ընթացքում։ 
Այո, կրկին գործելու ենք 5 պաշտպանով, ոչ մի նշանակություն չունի, որ Վարազդատ Հարոյանը վերադարձել է, որովհետև այլ ընտրություն էլ չունենք այս իրավիճակում՝ այս կադրային կորուստների մեջ։ Ինչ վերաբերում է 5 պաշտպանով խաղին, ապա ես գտնում եմ, որ ազգային հավաքականը պետք է ունենա երկրորդ խաղային սխեմա։ 10 տարի մենք կենտրոնանացած ենք մի սխեմայի վրա՝ խաղ 4 պաշտպանով։ Կարևոր եմ համարում, որ ընդհանուր թիմն ու առանձին ֆուտբոլիստները տիրապետեն երկրորդ սխեմային, որը մեզ կտա դաշտում ավելի արդյունավետ, ավելի ճկուն լինել ու ավելի լավ մտածել։
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի ոգին է ու առաջատարը, մեծագույն խաղացող եվրոպական մակարդակում, բայց միայն նա չէ, որ բացակայում է՝ կան կարևոր ու կրեատիվ խաղացողներ, որոնք բաց են թողնում այս խաղը։
Համաձայն չեմ, որ Իտալիայի հավաքականը մոտիվացված չէ, քանի որ ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն է տիրում, ինչպես նաև բոլոր խաղերում հաղթանակ տարած թիմը ինչպես կարող է մոտիվացիա չունենալ։ Իտալիայի հավաքականին համարում եմ ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի լավագույն թիմերից մեկը ու համոզված եմ, որ մեծ արդյունքների կհասնեն։
Մեր մոտիվացիան պատվախնդրության հարց է, դաշտ ենք դուրս գալու քաղելու առավելագույնը։ Ինչ վերաբերում է ռիսկային ֆուտբոլ խաղալուն, ապա Հայաստանի հավաքականին պետք չէ համեմատել Իտալիայի հետ։ Ռիսկի դիմելու համար մեզ պետք է որոշակի հարձակվողական ներուժ։ Անձամբ ես կողմ չեմ արկածախնդրության, կփորձենք խաղալ կազմակերպված ֆուտբոլ, դիմակայել Իտալիայի ազգային հավաքականին ու կախված խաղային իրավիճակից՝ արագ հակագրոհներ ու գրոհներ կազմակերպելլ», - ասել է Աբրահամ Խաշմանյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

  Լրահոս

Հայաստան

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0