TotalFootball.am


26.11.19 14:12

Հայաստանում հանդիսատեսն ու թիմի անձնակազմը փրկել են երիտասարդ ֆուտբոլիստի կյանքը


Օրերս Հայաստանի մանկապատանեկան առաջնություններից մեկի հանդիպման ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: Դրվագներից մեկում «Ակադեմիա 04» թիմի ֆուտբոլիստներից մեկը գնդակով հարված է ստացել դեմքին՝ դնչի հատվածում: Վրա հասած հանդիսատեսն ու թիմի անձնակազմն արագ կողմնորոշվելով փրկել են երեխայի կյանքը:  Այս դեպքի վերաբերյալ TF-ի հետ զրույցում Ակադեմիայի սպորտային տնօրեն Սամվել Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել: 

«Այո, խաղային դրվագում նման միջադեպ է գրանցվել, բայց բարեբախտաբար հիմա երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, նկարել են, հիմա ամեն ինչ լավ է: 

Մենք նույնպես այնտեղ ենք եղել, ծնողները, ակումբի ղեկավարությունը: 

Այս դեպքից հետո առավել ևս, կարծում եմ՝ պետք է ավելի շատ մտածենք երեխաների ապահովության և անվտանգության մասին: Երեխաները պետք է ունենան ապահովագրություն: Դա միայն մի թիմի մասին չէ: Բոլոր տեղերում պետք է այդպես լինի: Մենք հիմա էլ բժշկական տեղեկանքներ են վերցնում երեխաների ծնողներից: Բայց շատ դեպքերում նույնիսկ նրանք տեղյակ չեն լինում երեխայի որևէ առողջական խնդրից: Այնպես որ, կարծում եմ՝ ապահովագրության հարցը պետք է ներդնել: 

Ֆուտբոլում վնասվածքներ, բախումներ, կոտրվածքներ լինում, որը կառավարել ու կանխատեսելը դժվար է: Բայց մենք կարող ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի երեխաները լինեն ապահովագրված այլ տեսակի առողջական խնդիրներից: Բացի այդ, պետք է մտածենք նաև խաղադաշտերում, դպրոցներում և մնացած նմանատիպ վայրերում երեխաների համար բավարար ապահով պայմաններ ստեղծելու մասին»: 





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0