TotalFootball.am


28.11.19 22:25

Լոռեցյան. «Խաշմանյանին չեմ համարում ազգային հավաքականին համապատասխան մարզիչ»


ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հարցազրույց է տվել Tert.am-ին:

Լոռեցյանը խոսել է հայկական ֆուտբոլի վերջին իրադարձությունների, ինչպես նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին.

«Աբրահամ Խաշմանյանի մասին ես իմ անձնական դիրքորոշումն ունեմ: Նրան չեմ համարում ազգային հավաքականին համապատասխան մարզիչ: Ունեմ իմ սեփական հիմքերը: Տարիներ շարունակ հետևել եմ նրա գործունեությանը, հարգում եմ նրա գործունեությունը, սակայն կարծում եմ, որ ազգային ընտրանուն այլ որակի մարզիչ է պետք, այլ մոտեցումներով:

Կարծում եմ՝ նրա խաղային ձեռագիրը չի համապատասխանում ազգային հավաքականին, նրա մոտեցումները թիմի կառավարման տեսանկյունից չի համապաստախանում հավաքականին: Բազմիցս են երկրպագուները հայտնել, որ ցանկանում են հավաքականի ղեկին տեսնել բարձրակարգ մարզիչ: Հայաստանում նման մարզիչներ քիչ կան, ցավոք Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ: Կարծում եմ, որ նա շատ լավ գլուխ էր հանում իր առջև դրված խնդիրներից»,-ասել է Լոռեցյանը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0