Կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացել է «Փյունիկից», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«26-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Փյունիկից»:
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Եֆիմովն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և անցկացրած 11 պաշտոնական խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ստանիսլավ Եֆիմովին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է հայտարարությունում։