TotalFootball.am


06.12.19 19:00

Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ՀՖՖ-ն չի ընդունել


Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կայանում է մամուլի ասուլիս, որի ընթացքում հրապարակվում են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները:

Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ՀՖՖ-ն չի ընդունել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը պատճառաբանեց այս փաստը նրանով, որ նախագահի թեկնածուն վերջին 2 տարում պետք է առնչություն ունենա ֆուտբոլի հետ: «Փյունիկ» ՖԱ-ն ներկայացրել է, որ Արսեն Աղաջանյանը վերջին տարիներին ֆուտբոլային գործունեություն է ծավալել Կիպրոսում:

ՀՖՖ-ն այս փաստը ճշտելու համար դիմել է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղից հայտնել են, որ Արսեն Աղաջանյանը որևէ կերպ Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապ չի ունեցել:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0