TotalFootball.am


11.12.19 22:23

«Ես գալիս եմ՝ հեղափոխություն անելու հայկական ֆուտբոլում». Խորեն Հովհաննիսյան


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Խորեն Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Armnews հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդմանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ մարզիչ ընտրելու համար պետք է արհեստավարժ լինել, որ նրան տարին մեկ չփոխեն՝ հույսը դնելով հնարավոր մարզական հաջողության վրա.

«Մենք պետք է կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում, ինչպիսի ֆուտբոլ ենք պատկերացնում: Հայաստանի հավաքականը պետք է ձևավորվի Բարձրագույն խմբի արդյունքներով, Հայաստանի գործող չեմպիոնի կազմից պետք է ֆուտբոլիստներ ընտրենք: Մենք Հայաստանում չունենք շատ ակումբներ, ֆուտբոլային թիմեր, եղածն էլ ՀՖՖ-ն կարող է հեշտությամբ ղեկավարել»,- ասել է Հովհաննիսյանը:

Խորեն Հովհաննիսյանի կարծիքով՝ դժվար է ազգային մեծ մարզադաշտ կառուցել քանի որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսի մասին է. ««Հրազդան» մարզադաշտը պետք է վերակառուցվի, դրանում կրկին մեր հավաքականի խաղերը պետք է անցկացվեն: Ես գալիս եմ՝ հեղափոխություն անելու հայկական ֆուտբոլում, ես դա կարող եմ անել»:

Առավել մանրասման՝ ԱՅՍՏԵՂ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0