TotalFootball.am


13.01.20 00:18

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը փորձաշրջան է անցնում ղազախական ակումբում


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Գևորգի Պաշովը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուի» կազմում: 

Այս լուրը TF-ի հետ զրույցում հաստատեցին երևանյան ակումբից: 

29-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: 

Հիշեցնենք, որ հենց «Արարատ-Արմենիայում» հանդես գալու ընթացքում է ֆուտբոլիստը կարիերայի մեջ առաջին անգամ հրավիրվել Բուլղարիայի հավաքական, որտեղ նորամուտը նշել է Իռլանդիայի դեմ խաղում: 

Հավելենք, որ «Ժետիսուում» փորձաշրջան է անցնում նաև «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0