TotalFootball.am


13.01.20 12:56

Sports.kz-ի անդրադարձը. դուբլ ՉԼ-ում և 2 տիտղոս. 9 փաստ Պետրոս Ավետիսյանի մասին


Ղազախական Sports.kz կայքը 9 փաստ է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի մասին, որը պաշտոնապես դարձել է «Տոբոլի» ֆուտբոլիստ: 

1. Ղազախական ակումբ տեղափոխությունն առաջին արտասահմանյան փորձն է հայ ֆուտբոլիստի համար: Մինչ այս նա հանդես է եկել միայն հայրենիքում: 

2. Պետրոսի պրոֆեսիոնալ կարիերայում 3 հայկական թիմ է եղել՝ «Բանանց» (ներկայիս «Ուրարտու»), «Փյունիկ» և «Արարատ-Արմենիա»: Ամենաշատ հանդիպումները ֆուտբոլիստն անցկացրել է «Փյունիկի» կազմում՝ 62: 

3. Ավետիսյանը հանդես է եկել Հայաստանի Մ 21 հավաքականում, իսկ 2018 թվականին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական: 24-ամյա կիսապաշտպանը 5 խաղ է անցկացրել, որից 4-ում դուրս է եկել փոխարինման, բայց դեռ չի հասցրել աչքի ընկնել գոլով կամ գոլային փոխանցմամբ: 

4. Պետրոս Ավետիսյանն իր կարիերայում երկու տիտղոս է նվաճել: 2015-16 թթ. մրցաշրջանում Հայաստանի գավաթը և նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: 

5. Հայ ֆուտբոլիստը եվրագավաթներում հանդես գալու փորձ ունի: Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում նա անցկացրել է 15 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում նա ՉԼ-ի որակավորման առաջին փուլի ԱԻԿ-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ (2:1): 

 

6. Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 400 հազար եվրո: Այս ցուցանիշով Պետրոսը չի հայտնվել «Տոբոլի» թոփ 10-ում: 

7. Պետրոսը հիմնականում հանդես է գալիս հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Կարող է խաղալ նաև կիսապաշտպանության աջ եզրում և նույնիսկ հարձակման կենտրոնում: 

8. Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Ավետիսյանը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պետրոսի համար ամենաարդյունավետ մրցաշրջանը եղել է 2014-15 թթ, երբ նա դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

9. Պետրոս Ավետիսյանը կարող էր այլ երկիր տեղափոխվել երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ դեպի ուկրաինական «Զարյա» տրանսֆերը չկայացավ «Փյունիկի» չափազանցված պահանջների պատճառով: 

Աղբյուր՝ Sports.kz





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0