TotalFootball.am


16.01.20 16:03

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Դավիթ Մանոյանը նոր ակումբ ունի


Կիսապաշտպան Դավիթ Մանոյանը պայմանագիր է կնքել Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Շիրակի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Շիրակ» ՖԱ-ի նոր ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի կազմն է համալրել 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:

Դավիթը հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ Կարմիոտիոսում(Կիպրոս), Նեա Սալամինաում(Կիպրոս), Սանդեցյաում(Լեհաստան) և Ռաբոտնիչկիում(Մակեդոնիա): Նրա նախորդ ակումբը Երևանի «Նոա»-ն էր:

Դավիթը 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև այս մրցաշրջանի ավարտը»,- գրված է հայտարարությունում։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0