TotalFootball.am


21.01.20 01:02

Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 31 տարեկան


Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանն այսօր դարձավ 31 տարեկան:

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն բազում հաջողություններ է գրանցել կարիերայի ընթացքում, նվաճել մի շարք տիտղոսներ: 

Հենոն Երևանի «Փյունիկի» սան է, հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում»՝ դառնալով Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: 2013 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանիայում նա երկու անգամ գլխավերևում է պահել երկրի Սուպերգավաթը: 

Մինչև 2018 թվականը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:  «Կարմիր սատանաների» կազմում նվաճել է Եվրոպա լիգայի տիտղոսը, դարձել է Անգլիայի Լիգայի Գավաթի հաղթող ու նվաճել Անգլիայի Սուպերգավաթը: 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ:

Այս մրցաշրջանի սկզբում մեր ընտրանու ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Totalfootball-ի ամբողջ անձնակազմը շնորհավորում է մեր ազգային թիմի ավագի ծննդյան տարեդարձը: Ցանկանում ենք, որ Մխիթարյանը կարիերայի հետագա ընթացքում զերծ լինի վնասվածքներից և խփած գոլերով ու նվաճած տիտղոսներով երջանկացնի հայ երկրպագուներին:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0